Տեղեկությունների հավաքագրում

 

Մենք կարող ենք հավաքագրել և պահել ստորև ներկայացված անձնական տեղեկությունները.

  • Էլ.փոստի հասցե, 
  • անուն-ազգանուն, 
  • հեռախոսահամար

Մենք ՉՈՒՆԵՆՔ Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որևէ տվյալ, քանի որ առցանց գնումները մեր կայքում իրականացվում են բացառապես միջազգային Visa և MasterCard քարտերով և անցնում Verified by Visa և MasterCard Secure Code կանխագրերով:

  • Կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը և նախընտրած ապրանքների ցանկը:
  • Մեզ հետ կատարված նամակագրությունը (էլեկտրոնային նամակները), եթե այդպիսիք լինեն:

 

 

Տեղեկությունների օգտագործում

 

Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սրանով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները բացառապես հետևյալի համար.

  • Ձեր հայցած ծառայության և օգնության ապահովում
  • Մեր ծառայությունների, բովանդակության և որակի գնահատում և բարելավում
  • Ոչ սովորական իրավիճակներում հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում.
  • Գնումը/պատվերը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում (օրինակ` նորություններ, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը)։

Անվտանգություն

Մենք պարտավորվում ենք ապահովել ձեր տեղեկատվության անվտանգությունը: Չլիազորված մուտքը կամ բացահայտումը կանխելու համար մենք կիրառել ենք համապատասխան ֆիզիկական, էլեկտրոնային և կառավարչական ընթացակարգեր՝ պաշտպանելու և պահպանելու մեր առցանց հավաքած տեղեկատվությունը: