Տեղեկությունների հավաքագրում
Մենք կարող ենք հավաքագրել և պահել ստորև ներկայացված անձնական տեղեկությունները.
- Էլ.փոստի հասցե,
- անուն-ազգանուն,
- հեռախոսահամար
Մենք ՉՈՒՆԵՆՔ Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որևէ տվյալ, քանի որ առցանց գնումները մեր կայքում իրականացվում են բացառապես միջազգային Visa և MasterCard քարտերով և անցնում Verified by Visa և MasterCard Secure Code կանխագրերով:
- Կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը և նախընտրած ապրանքների ցանկը:
- Մեզ հետ կատարված նամակագրությունը (էլեկտրոնային նամակները), եթե այդպիսիք լինեն:
Տեղեկությունների օգտագործում
Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սրանով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները բացառապես հետևյալի համար.
- Ձեր հայցած ծառայության և օգնության ապահովում
- Մեր ծառայությունների, բովանդակության և որակի գնահատում և բարելավում
- Ոչ սովորական իրավիճակներում հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում.
- Գնումը/պատվերը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում (օրինակ` նորություններ, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը)։
Անվտանգություն
Մենք պարտավորվում ենք ապահովել ձեր տեղեկատվության անվտանգությունը: Չլիազորված մուտքը կամ բացահայտումը կանխելու համար մենք կիրառել ենք համապատասխան ֆիզիկական, էլեկտրոնային և կառավարչական ընթացակարգեր՝ պաշտպանելու և պահպանելու մեր առցանց հավաքած տեղեկատվությունը: